շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայտնում ենք մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցությունների անցկացնելու մեր պատրաստակամությունը․ «Հայրենիքի փրկության շարժում»

Հայտնում ենք մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցությունների անցկացնելու մեր պատրաստակամությունը․ «Հայրենիքի փրկության շարժում»

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ հայտնում են նշված ձևաչափով և իրենց առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցությունների անցկացնելու իրենց պատրաստակամությունը:

՛՛«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամ, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները:

Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցությունների անցկացնելու մեր պատրաստակամությունը:

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել էր հանդիպման:

՛՛Իմ քայլը՛՛ արդեն ընդունել է նախագահի հրավերը:

 

  • Կիսվել: