երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայտնի է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման օրը

Հայտնի է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման օրը

Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը  հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պլանավորվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և զարգացմանը վերաբերվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախատեսված են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: