շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայրենիքի փրկության շարժումը» նախագահի հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի անցկացրել

«Հայրենիքի փրկության շարժումը» նախագահի հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի անցկացրել

Ընդդիմադիրների «Հայրենիքի փրկության շարժում»  նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Չենք քննարկել, կքննարկենք, հայտարարությամբ հանդես կգանք, եթե հարկ համարենք»,-ասաց Սաղաթելյանը:

Քննարկումը հավանաբար կանցկացվի մարտի 11-ին:

Հիշեցնենք՝ նախագահը առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ընդունում են նախագահի հրավերը։

 

 

  • Կիսվել: