շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Հայրենիքի փրկության շարժման» երթն ավարտվեց. ցուցարարները կգիշերեն Դեմիրճյան փողոցում

«Հայրենիքի փրկության շարժման» երթն ավարտվեց. ցուցարարները կգիշերեն Դեմիրճյան փողոցում

«Հայրենիքի փրկության շարժման» երթն այսօր անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով եւ ավարտվեց Բաղրամյան պողոտայում։ Ընդդիմադիրները երթով Սայաթ-Նովա, Նալբանդյան փողոցներով հասան Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով վերադարձան Բաղրամյան պողոտա, որտեղ տասն օրից ավելի է՝ ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը՝ վարչապետի հրաժարականը պահանջով։

Նշենք, որ քաղաքացիներն այսօր եւս կգիշերեն նստացույցի վայրում։

Հիշեցնենք, որ ցուցարարները երեկվանից փակել են նաեւ Դեմիրճյան փողոցը։

 

  • Կիսվել: