երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Հայրենիք»-ի նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ

«Հայրենիք»-ի նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ

Այսօր «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելու հետ։

Հստակեցվել են նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով։

  • Կիսվել: