ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայրենասեր և արհեստավարժ մարդիկ այս իշխանության թշնամին են. Քոչարյան

Հայրենասեր և արհեստավարժ մարդիկ այս իշխանության թշնամին են. Քոչարյան

Պետք է հաշվարկ անել, բերել բալանսի՝ հասկանալու, թե երկաթուղու կառուցմամբ դու ինչ ես շահում, ինչ՝ կորցնում. այս մարդիկ հաշվել չգիտեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությանը։ 

«Այս մարդկանց համար արհեստավարժությունը համար մեկ թշնամին է։ Հայրենասեր և արհեստավարժ մարդիկ այս իշխանության թշնամին են։ Ման են գալիս, տեսնեն՝ որտեղ այդպիսի մարդ կա՝ գործից հեռացեն, բռնեն, ճնշեն, կալանավորեն։ Սա իրենց էությունն է», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, թե պետք է վերլուծել և հասկանալ, թե տարանցիկության վերաբերյալ այդ «հեքիաթներն» ինչ են տալիս։
 

«Իրանն այդ ճանապարհով (որը հաջորդ տարի ամբողջանալու է) միանալու է Սև ծովին, ինչի հնարավորությունը ունի նաև Թուրքիայով։ Ինձ զարմացնում է, որ մեկը չի փորձել նաև մասնագիտալ այս թեմայով: Մենք նաև փորձագիտական գնահատական չունենք մի հարցի վերաբերյալ, որը մեր օրակարգում անընդհատ քննարկվող թեմա է», - նշեց երկրորդ նախագահը։

  • Կիսվել: