Հայկական կողմին հրապարակայնորեն առաջարկել ենք սկսել խաղաղության համաձայնագրի աշխատանքները. Ալիև
Ադրբեջանը կարևորում է Ձեր մասնակցությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նա նշեց. ՛՛Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, չեն եղել լուրջ դեպքեր, չեն եղել մտածված սադրանքներ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին՝ լավ ծառայության համար։ Նրանք ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը՛՛։
Ադրբեջանի նախագահն ընդգծեց նաև, որ վերջինս նշեց, թե այս տարվա ընթացքում Ադրբեջանն առավելագույն կառուցողական է եղել պատերազմի հետևանքների վերացման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։
Նրա կարծիքով՝ սա կարևոր թեմաներից մեկն է, որը դեռ չի իրականացվել, քանի որ ՛՛նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը գործնականում բոլորն իրականացվել են՛՛: Ալիևը հավելեց, որ կքննարկվի նաև սահմանագծման ու սահմանազատման հարցը, որտեղ ևս կարևորեց Ռուսաստանի խորհրդատվական դերը։
Ալիևի խոսքով՝ իրենք հայտարարել են, որ պատրաստ են սկսել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը։ Նա նաև նշեց, որ հայկական կողմին հրապարակայնորեն առաջարկել են խաղաղության համաձայնագրի աշխատանքները սկսել, որ ՛՛կրկին սովորեն ապրել ինչպես հարևաններ՛՛։