ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայկական կազմակերպությունները Կոնգրեսի անդամներին կեղծ և անհիմն տեղեկություններ են ներկայացնում Լաչինում անցակետի տեղադրման վերաբերյալ». Ադրբեջանի ԱԳՆ տեղակալ

«Հայկական կազմակերպությունները Կոնգրեսի անդամներին կեղծ և անհիմն տեղեկություններ են ներկայացնում Լաչինում անցակետի տեղադրման վերաբերյալ». Ադրբեջանի ԱԳՆ տեղակալ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել Սենատի անդամներ Թոմ Քոթոնի և Բեն Քարդինի, ինչպես նաև կոնգրեսականներ Ջեք Բերգմանի, Ջեք Ֆլեյշմանի, Մայքլ Էզելի ու Ռոբերտ Ադերհոլտի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՞

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները։

Հաղորդվում է նաև, որ հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, թե ՛՛հայկական կազմակերպությունները կեղծ ու անհիմն տեղեկություններ են ներկայացնում Կոնգրեսի անդամներին Լաչինում անցակետի տեղադրման վերաբերյալ՛՛, ինչպես նաև Կոնգրեսի անդամների կողմից այս թեմայի վերաբերյալ իբրև թե ՛՛կանխակալ և ազգային շահերին չսպասարկվող բանաձևերի ներկայացումը վնասում է երկրների միջև հարաբերություններին ու խաղաղության բանակցություններին՛՛։

Հավելենք, որ Ադրբեջանի պատվիրակության այցն ԱՄՆ շարունակվում է:

  • Կիսվել: