շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայկ Սարգսյանը հայտնել է ՊՆ-ի հետ համատեղ կայքի ստեղծման մասին

Հայկ Սարգսյանը հայտնել է ՊՆ-ի հետ համատեղ կայքի ստեղծման մասին

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել է ՊՆ-ի հետ համատեղ կայքի ստեղծման մասին։ Նա, մասնավորապես, գրել է․

"Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտպանության նախարարության հետ համատեղ ցանկանում ենք ստեղծել կայք, որի նպատակը պետք է լինի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացումը՝ անկախ կարգավիճակից, զինվորական կոչումից, գործած սխրանքից, ինչպես նաև պատերազմի պատմության փաստական հիմքի ստեղծումը:

Կայքում կընդգրկվեն նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) և այլ մարտական գործողությունների ժամանակ անմահացած մեր հերոսների մասին տեղեկությունները։

Կայքի կազմակերպման համար հրավիրում ենք մասնագետների, ովքեր որպես կամավոր կներգրավվեն կայքի պատրաստման աշխատանքային խմբում։ Ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլփոստի միջոցով։

Կայքը ունենալու է որոնման պատուհան՝ ընդլայնված որոնման հնարավորություններով այբբենական կարգով՝ անուն-ազգանուն-հայրանունով, ծննդյան տարեթվով, ծննդավայրով, հուղարկավորության վայրով, զինվորականների դեպքում՝ կոչումներով, զորամասերի համարներով, պարգևներով և այլ տվյալներով:

Կայքն ունենալու է պատմությունների բաժին, որտեղ կտեղադրվեն մարտական ընկերների կողմից ներկայացված պատմությունները զոհված կամ անհետ կորած հերոսների մասին։

Կայքը ունենալու է նաև տեղեկությունների համալրման հնարավորություն, ինչը օգտատերերին հնարավորություն կտա հավելյալ տվյալներ/լուսանկարներ ներբեռնել կայք: Օրինակ՝ ծնողները, հարազատները կամ ընկերները կարող են ավելացնել լուսանկարներ կամ այլ, այդ թվում՝ ճշգրտող տվյալներ:

 

Ըստ էության, կայքը հնարավություն կտա անուն առ անուն ճանաչել մեր հերոսներին՝ կարդալ նրանց կենսագրությունները, անցած ուղին, տեսնել նրանց լուսանկարներն ու դիտել նրանց մասին տեսանյութերը։

Փառք մեր բոլոր հերոս եղբայրներին և քույրերին։

Նկարում կայքի նախնական էսքիզային տարբերակներից մեկն է, մոտավ"։

  • Կիսվել: