Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը հրաժարվել են մասնակցել Առաջին ալիքի հեռուստաբանավեճին
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել են մասնակցել վաղը՝ սեպտեմբերի 14-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով անցկացվող «Երևանն ընտրում է» հեռուստաբանավեճին։
Հիշեցնենք՝ վաղը քարոզարշավի վերջին օրն է և բանավիճելու են բոլոր քաղաքական ուժերի առաջին համարները:
Անդրանիկ Թևանյանը հայտաարել է, որ բանաիճել կարող է միայն Նիկոլ Փաշինյանի հետ և հրաժարվում է 1-ին համարի հետ բանավիճելուց:
Հայկ Մարությանն էլ նշել է, որ Պետրոս Ղազարյանի վարած ցանկացած միջոցառում համարում է իրական բանավեճի իմիտացիա:


