շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա».  Արմեն Գալջյան

«Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա». Արմեն Գալջյան

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մինչ թեմային անցնելը նախ շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին երեք տարվա աշխատանքի համար։

«Անշուշտ, երեք տարիների ընացքում բազմաթիվ գործեր են արվել ի նպաստ քաղաքի, մի քանի կարևոր հիմնարկներ են ստեղծվել Ձեր ղեկավարման տարիներին, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառվարման տեսանկյունից։ Մի փոքր ծանր իրավիճակ է, և այս որոշմանը մենք ինքներս ծանր ենք հանգել, բայց կարծում եմ, որ սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետև իսկապես ճգնաժամ էր առաջացել ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև», - նշեց Արմեն Գալջյանը։

Նա ասաց, թե չի ցանկանում անձնավորված ելույթներ ունենալ, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա։

«Որևէ անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել և ուզում ենք, որ այդ շրջանակում ելույթներ ու քննարկումներ ունենանք», - ասաց խմբակցության ղեկավարը։

Գալջյանի խոսքով՝ չնայած մամուլում քննարկվում է, որ Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն է պատճառ դարձել անվստահություն հայտնելու գործընթացի համար, բայց դա, ըստ նրա, ընդամենն առիթ է դարձել, որպեսզի ճգնաժամը ստեղծվի.

«Մենք մեկ տարի արդեն այդ պայմաններում աշխատում ենք և այդ աշխատանքը դժվար է ստացվում»։

Նա ասաց, թե առաջադրվող թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, հետևաբար, նրան առաջադրելով իրենք կուսակցական խնդիր չեն լուծում։

  • Կիսվել: