երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսի մի դեպքը իր առաքելությունը իրականացնող բուժքրոջ մոտ է արձանագրվել

Կորոնավիրուսի մի դեպքը իր առաքելությունը իրականացնող բուժքրոջ մոտ է արձանագրվել

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Առողջություն եմ ցանկանում նրան։

Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։

Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»,- գրել է նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: