չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանյան ընդդիմադիրները անհանգստացած են ռուս-հայկական հարաբերությունների սրացումից

Հայաստանյան ընդդիմադիրները անհանգստացած են ռուս-հայկական հարաբերությունների սրացումից

Ռուս-հայկական հարաբերություններում որոշակի սրացումները հայաստանյան որոշ քաղաքական գործիչների մոտ անհանգստություն են առաջացրել։

Այսպես նախկին արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ-ն գնում է դաշնակցին երրորդ թշնամի դարձնելու ճանապարհով․ «Դա տանելու է պատերազմի», - զգուշացրել է նա։

ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովն էլ նշել է, որ չի կարելի թերագնահատել ՀԱՊԿ-ի և ՌԴ–ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում։

ԲՀԿ-ական Արման Աբովյանի մոտ էլ խիստ անհանգստություն է առաջացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սպառնալիքներից․ «Դուք հասկանում եք ի՞նչ է սպասվում ՀՀ-ին», - գրել է նախկին պատգամավորը։

  • Կիսվել: