ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչու է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում. Ալիև

Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչու է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում. Ալիև

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով այդ երկրում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը, իր ելույթում անդրադարձել է նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ադրբեջանի առաջնորդը կրկին պնդել է, թե Հայաստանում գործում են «ռևանշիստական ուժեր, որոնք դեռևս տարածքային հավակնություններ ունեն»։

«Խոսելով այն մասին, որ Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիքներ է ստեղծում, պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ պետք է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնի», - ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Ալիևը պնդել է՝ Հայաստանի այդ քաղաքականությունը «կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»։

  • Կիսվել: