երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային մեխանիզմներն ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Մակունց

Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային մեխանիզմներն ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում 19 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին:

«2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։

Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը և վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և կարող է հաղթահարվել ու կանխվել միայն համատեղ ջանքերի միջոցով, ուստի այդ հարցում համագործակցությունն ԱՄՆ-ի հետ շատ կարևոր է։ Հայաստանը շարունակելու է օգտագործել գոյություն ունեցող միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից մեր զորակցությունն ենք հայտնում ամերիկացի ժողովրդին և մեր գործընկերներին»,- գրել է նա։

  • Կիսվել: