չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը. Տիգրան Աբրահամյան

Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը. Տիգրան Աբրահամյան

«Հայաստանը պետք է հավասարկշռված քաղաքականություն վարի բոլոր պետությունների հետ, զարգացնի հարաբերությունները ԵՄ, ԵԱՏՄ պետւթյունների, Չինաստանի, ԱՄՆ-ի և մյուս պետությունների հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով խմբակցության կողմից ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունն ընտրելու մասին հարցերին։ 

Նա ընդգծեց, որ իրենք ուժը բոլոր միջազգային հարաբերություններում առաջնորդվում է Հայաստանի ազգային շահով։

«Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես ոլորտներ կան, որոնք 2018 թվականից ավելի են վատթարացել, մենք հետևողական ենք լինելու»,- ասաց Տ.Աբրահամյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն նշեց, որ հանձնաժողովի աշխատանքները պետք է ակտիվացնել։

Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ լավ դիվանագիտությունն այն է, որ չպետք է հակադրությունների գործիք դառնալ, ընդհակառակը՝ հավասարակշռված, բալանսավորված հարաբերություններ կառուցել բոլոր կողմերի հետ ու շարժվել Հայաստանի ազգային շահերից ելնելով։ 

  • Կիսվել: