երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Հայաստանը պետք է ներողություն խնդրի մարդկության դեմ հանցագործությունների համար». Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանը պետք է ներողություն խնդրի մարդկության դեմ հանցագործությունների համար». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հայկական կողմն Ադրբեջանին այսպես կոչված «ցեղասպանության» փորձ կատարելու համար մեղադրելու փոխարեն պետք է ներողություն խնդրի Հայաստանի տարածքից ադրբեջանցիների բռնի տեղահանման, հայրենի հողից վտարման ժամանակ մարդկանց զանգվածային մահվան, մարդկության դեմ հանցագործությունների համար»,-ասված է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ից նաև նշել են, որ հայկական կողմը պետք է նաև ներողություն խնդրի «ադրբեջանական տարածքների ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով իրականացված ցեղասպանության, էթնիկ զտումների քաղաքականության համար»:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր. «Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը»:

Հավելենք, որ երեկվանից Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար բեռը դեռ տեղ չի հասել, Արցախ մուտք գործելու համար ՀՀ-ն, ըստ Փաշինյանի, սպասում է ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտոնակլան Բաքվի դրական արձագանքին:

 

 

 

  • Կիսվել: