հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հայաստանը, նախաձեռնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, փորձում է «հետ կանգնել եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններից». Ալիևի օգնական

«Հայաստանը, նախաձեռնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, փորձում է «հետ կանգնել եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններից». Ալիևի օգնական

՛՛Ես չեմ ցանկանում մեկնաբանել ռուս-հայկական հարաբերությունները։ Ուզում եմ միայն ընդգծել, որ կան անհերքելի ֆիզիկական փաստեր։ Նախ՝ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է։ Երկրորդ՝ Հայաստանի սահմանը պաշտպանվում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից։ Եռակողմ հայտարարության մեջ կոնկրետ հիշատակվում են նաև ԱԴԾ ուժերը։ Մենք մտահոգված ենք, որ չենք կարող Ադրբեջանական բեռներն ու ուղևորներին թողնել հայկական իրավապահ մարմինների քմահաճույքին։ Եվ մեր մտահոգությունները լիովին հիմնավորված են։ Այս մասին գերմանական Զեյթուն Բերլիներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ անդրադառնալով հարցին այն մասին, որ եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ ՛՛տրանսպորտային վերահսկողությունն իրականացվում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինների կողմից՛՛, մինչդեռ ռուս-հայկական հարաբերությունները ՛՛զգալիորեն սառել են՛՛, ուստի, Ադրբեջանի տեսանկյունից, արդյոք 2020 թվականի դրույթը դեռ արդիակա՞ն է։ 

Հաջիևը շարունակել է. ՛՛Կարևորն այն է, թե արդյոք Հայաստանն իսկապե՞ս հետաքրքրված է այս նախագծով, թե՞ ոչ։ Հենց ցանկություն առաջանա, ստեղծագործական մտածողությունը կօգնի գտնել նաև տեխնիկական հնարավորություններ։ Հայաստանի տարածքով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն՛՛:

Նրա խոսքով՝ ՛՛միջազգային պրակտիկան, հումանիտար սկզբունքները Հայաստանից պահանջում են դադարեցնել Նախիջեւանի շրջափակումը Ադրբեջանի մայրցամաքի կողմից՛՛։ Մինչդեռ իրենք, ըստ Հաջիեւի, Հայաստանի կողմից ՛՛որևէ մասնակցություն չեն տեսնում՛՛։

Ալիևի օգնականի խոսքով՝ Հայաստանը, նախաձեռնելով ՛՛Խաղաղության խաչմերուկ՛՛ նախագիծը, փորձում է ՛՛հետ կանգնել եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններից և կեղծ ներկայացնել իրեն որպես տարածաշրջանի ապաշրջափակմանը ջերմեռանդորեն աջակցող կողմ՛՛: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: