երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ համագործակցության ընդլայնումը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ համագործակցության ընդլայնումը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը հնարավոր բոլոր ոլորտներում։

Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Լիահույս եմ, որ հոբելյանական տարին երկկողմ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նոր ուղենիշ կդառնա»։

  • Կիսվել: