շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ԱԳ փոխնախարար

Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ԱԳ փոխնախարար

Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
 
Ի՞նչ ձեւաչափով է լինելու այդ մասնակցությունը` նա չնշեց, ասելով, որ կտեղեկացնեն։
 
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով։
 
Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։
Նշենք, որ նախորդ տարի Երևանը բոյկոտել էր Բիշքեկում կայացած նմանատիպ միջոցառումը։

 

  • Կիսվել: