Հայաստանը կռվելու ոչ մի միջոց չունի, Ադրբեջանը՝ պատճառ․ ռազմական վերլուծաբան
Հայաստանը դեռ իրեն չի պարզել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և կռվելու ոչ մի միջոց չունի: Այս մասին հայտարարել է ռազմական վերլուծաբան Պավել Ֆելհենհաուզերը, հայտնում է discover24.ru-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակն ավելի շատ քարոզչական բնույթ ունի և դժվար թե նոր պատերազմի հանգեցնի։
Ըստ վերլուծաբանի՝ ներկայում պատերազմը բացարձակապես ավելորդ է Երևանի, Բաքվի և Մոսկվայի համար:
Ըստ փորձագետի` իրավիճակն այնպիսին է, որ զինված բախման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի տեր կանգնել Հայաստանին, քանի որ այս անգամ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք: Բայց իրականում ոչ ոք չի պատրաստվում կռվել: Ամեն ինչ խորհրդային քարտեզների մեջ է, որոնցում բազմաթիվ են անճշտությունները: Դրանց պատճառով է սկսվել այս ամբողջ աղմուկը, բայց հաստատապես ոչ ոք չի սկսի պատերազմ փոքրիկ հողակտորի համար: