չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հայաստանը կատարում է այն բոլոր բաները, որոնք պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»

Հայաստանը կատարում է այն բոլոր բաները, որոնք պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Հայաստանի Հանրապետությունը չի փորձում ոչ մի բան անել, կատարում է այն բոլոր բաները, որոնք պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան,ինքը ոչ մի բան էլ չի անում: Անելու էլ ի վիճակի չի, որովհետեւ ո՛չ կարողություն ունի, ո՛չ էլ խելք ունի»: Անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումների հանգուցալուծման եղանակներին, ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` ընդգծելով. «Համենայնդեպս, ես ոչ մի փորձ չեմ տեսնում, անգամ` դիվանագիտական, դա խայտառակություն է: Սրանցը խաղաղության պայմանագիրն է, սա է նրանց դիվանագիտական փորձը, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն է դիվանագիտական փորձ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: