շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստանը կարող է միջուկային ոլորտում համագործակցել ԱՄԷ-ի և Ճապոնիայի հետ․ Արմեն Սարգսյան

Հայաստանը կարող է միջուկային ոլորտում համագործակցել ԱՄԷ-ի և Ճապոնիայի հետ․ Արմեն Սարգսյան

Արաբական Միացյալ Էմիրություններ վերջին այցի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև միջուկային կենտրոն, որն ամենաժամանակակիցներից է և ունի 5,6 գիգավատտ հզորություն, սա հնարավորություն է տալիս հայկական կողմին միջուկային ոլորտում համագործակցել այս պետության հետ։

«Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում նախագահն այս հզորության հետ համեմատել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ 400 մեգավատտ հզորություն ունի, եթե ամբողջ հզորությամբ աշխատի։

«Կարծում եմ` մեր միջուկային էներգետիկայի մասնագետները կարող են [նրանց հետ] համագործակցել միջուկային անվտանգության, վառելիքի, միջուկային աղբի կառավարման ոլորտներում»,- ասել է նախագահը։

Սարգսյանը պատմել է, որ Ճապոնիա այցի ժամանակ էլ երկրի վարչապետի միջնորդությամբ հանդիպել է միջուկային ռեգուլյատորին, որտեղ մոտ 1000 մարդ է աշխատում։ Նախագահի խոսքով՝ այդ կազմակերպությունը հսկայական փորձ ունի Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո։

 
«Եվ մենք՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տերը, փորձառություն ունեցող երկիր, կարող ենք շատ մոտ աշխատել իրենց հետ, և դա բնականոն ձևով կարող է մեկ օր էլ ոչ միայն իրականանա միջուկային անվտանգության խնդիրների համատեղ լուծման, ներդրումների ոլորտում, այլ միգուցե նաև մեկ օր` նոր միջուկային կայանի»,- հավելել է նախագահը։

  • Կիսվել: