ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանը հույս ունի ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը. Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նոր նախագահին

Հայաստանը հույս ունի ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը. Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նոր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

՛՛Սրտանց շնորհավորում եմ Միխայիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը հույս ունի ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում եմ նրան ամենայն հաջողություն այս կարևոր պաշտոնում՛՛,-գրել է Փաշինյանն իր թվիթերյան էջում:

 

  • Կիսվել: