Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
Ինչպես հաղորդվում է՝ Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիկթաշ»-ի և «Հապոել Բեեր Շևա»-ի միջև ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաթումիում բախումներ են տեղի ունեցել թուրք երկրպագուների և վրացի իրավապահ մարմինների աշխատակիցների միջև:



