Հայաստանը համարվում է բարձր անվտանգություն ունեցող երկիր. վարկանիշային աղյուսակ
2020թ. «Անվտանգության ցուցիչ» վարկանիշային աղյուսակում Հայաստանը 78.40 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Այս մասին գրառում է կատարել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այսինքն՝ Հայաստանը, ըստ վարկանիշի, համարվում է բարձր անվտանգություն ունեցող երկիր: 2018թ. Հայաստանը 71.72 միավորով 18-րդն էր:
Ադրբեջանը 2020թ. վարկանիշում զբաղեցնում է համապատասխանաբար 32-րդ (68.39 միավոր) հորիզոնականը: 2018թ. հարևան պետությունը զբաղեցնում էր համապատասխանաբար 24-րդ (69.48 միավոր) տեղը: