կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայաստանը և Ռուսաստանը առանցքային հարցերում նույն առաջնագծում են կանգնած. ՌԴ դեսպան

Հայաստանը և Ռուսաստանը առանցքային հարցերում նույն առաջնագծում են կանգնած. ՌԴ դեսպան

Ռուս դիվանագետների մասնագիտական օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ փետրվարի 10-ին ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս նշանավոր բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին, լրագրողների հետ զրույցում դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձ մակարդակի վրա:

«Այդ կարգավիճակը բավականին հայտնի է` մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ, իսկ հայ և ռուս ժողովուրդները՝ եղբայրներ: Այդ ամենն արտացոլվում է նաև մեր դիվանագիտական հարաբերություններում, որոնք կրում են ինտենսիվ բնույթ: Իսկապես, մեր դիվանագիտական ծառայությունների հարաբերությունները սերտ և անմիջական են»,- ասաց Կոպիրկինը:

Դեսպանատան աշխատակիցները և դեսպանը եղել են նաև մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատանը և ծաղիկներ խոնարհել անվանի հայ դիվանագետների շիրիմներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել դիվանագիտության ասպարեզում:

«Այսպիսի հարուստ պատմությամբ և ավանդույթներով, կարծում եմ, լավ իմաստով դատապարտված ենք սերտ համագործակցության՝ մանավանդ, որ մեզ մոտ շատ են ընդհանուր խնդիրները և շահերը: Այս բարդ աշխարհում հայ ու ռուս դիվանագետներն առանցքային հարցերում նույն առաջնագծում են կանգնած:  Դա շատ կարևոր է, և Ռուսաստանը դա գնահատում է»,- եզրափակեց Կոպիրկինը:

  • Կիսվել: