կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն․ Քոչարյան

Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն․ Քոչարյան

Ժողովրդի կենսամակարդակն իջել է, աղքատության թիվը կլինի 27-30 տոկոս։ Այս պարագայում շեշտակի աճել է պաշտոնյաների, պետական ծառայողների բարեկեցությունը, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Անամոթ ձևով պարգևավճարները շարունակում են գոյություն ունենալ, տեսնում ենք, թե ինչպիսի ծախսեր են արվում թիկնապահների, «դաչաների», լիմուզինների, «պադավատների», «պրեմիաների», ճոխ ճամփորդությունների համար։ «Քեֆը ժանտախտի ժամանակ». իմ մոտ այսպիսի տպավորություն է թողնում այս ամենը», - ասաց նա։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ակնհայտ է, որ հարուստների և աղքատների միջև բևեռացումը միայն խորացել է այս տարիների ընթացքում։

Քոչարյանն ասաց, թե Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։

«Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո, ուղղակի «մաստեր-կլասս» է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար. Կիմ Չեն Ունը նախանձից կմեռներ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: