երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Հայաստանը ցուցադրական «սիրախաղ» է անում Կիևի ռեժիմի հետ. ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն

Հայաստանը ցուցադրական «սիրախաղ» է անում Կիևի ռեժիմի հետ. ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն

Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը փորձում է բարձրացնել խաղադրույքները Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում կառուցողական երկխոսության փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչպես է Երևանը փորձում բարձրացնել խաղադրույքը կամ պարզապես դիմել շանտաժի»:

Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում կառուցողական երկխոսության փոխարեն, մենք նկատում ենք խաղադրույքների բարձրացման փորձեր կամ պարզապես անցում շանտաժի։ Այդ նույն ժանրից են նաև ռուսամետ գործիչների հալածանքները, արբիտրաժային վարույթների սպառնալիքները հանրապետությունում խոշոր հարկատու հանդիսացող ռուսական ձեռնարկությունների նկատմամբ և Մոսկվայիn մեկ միլիարդ դոլար վճարելու պահանջը այն օբյեկտների համար, որոնցից ներկայիս իշխանություններն իրենց գործունեության սկզբում ցանկանում էին հրաժարվել»:
 

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը «սիրախաղ է անում Կիևի ռեժիմի հետ»։

«Վերոնշյալ գիծը, որը ներառում է, անկասկած, ցուցադրական «սիրախաղ» Կիևի ռեժիմի հետ, լուրջ կասկածներ է առաջացնում Հայաստանի իշխող շրջանակների՝ Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցության պատրաստակամության վերաբերյալ։ Եվ եթե Երևանը ձգտում է ապահովել, որ իր շահերը հաշվի առնվեն, ապա ինչո՞ւ չպետք է Մոսկվան նմանատիպ փոխադարձ խնդրանքով դիմի իր հայ գործընկերներին։ Մենք հույս ունենք ավելի իրատեսական և հավասարակշռված մոտեցման»,- հայտարարել է Ֆադեևը։

 

  • Կիսվել: