ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական բևեռների մարտադաշտի․ Արամ Սաֆարյան

Հայաստանը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական բևեռների մարտադաշտի․ Արամ Սաֆարյան

Հիբրիդային պատերազմները և կոշտ հակամարտությունը, որն ընթանում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Հայաստանի առջև դնում է նոր պայմաններ, ստեղծում է նոր մարտահրավերներ և սպառնալիքներ: Այդ մասին Ագրարային համալսարանում «Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով դասախոսության ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ  Սաֆարյանը։

Նա շեշտեց, որ Հայաստանի հասարակությունը իշխանություններից ակնկալում է այնպիսի արտաքին քաղաքականության իրականացում, որը Հայաստանը հեռու կպահի արտաքին ռիսկերից, հարվածներից և ճգնաժամերից: «Զգույշ, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի իմիջի ամրապնդմանը, իբրև հավատարիմ դաշնակից և ազնիվ, հուսալի գործընկերոջ: Մենք չպետք է տուժենք գլոբալ հակամարտություններից, այլ պետք է փորձենք նվազագույնի հասցնել արտաքին քաղաքական սպառնալիքներն ու մարտահրավերները, ստեղծել զարգացման համար ներքաղաքական պայմաններ»,- ընդգծեց Սաֆարյանը:

Նա նշեց, որ շատ կարևոր է թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի տարբեր աշխարհաքաղաքական բևեռների միջև մարտադաշտի: «Այդ իմաստով, նպատակահարմար է միավորել երկրի գիտափորձագիտական հանրության ջանքերը և ստեղծել կառուցողական երկխոսություն ինչպես հիմնական քաղաքական ուժերի, այնպես էլ գործարար համայնքի հետ»,- եզրափակեց փորձագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: