շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ. Միրզոյան

Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ. Միրզոյան

“Financial times”-ի հրապարակումներից մեկում նշված էր, որ որոշակի քանակությամբ օգտագործած մեքենաներ Հայաստանով վերաարտահանում են Ռուսաստանի Դաշնություն: Սա կարո՞ղ է դիտվել որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցում, և անհանգստացա՞ծ չեք Ձեր երկրի նկատմամբ ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներով: Նման հարց հնչեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին Վիեաննայում, որտեղ նա վստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, ինչպես նաև՝ պատասխանել լրագրողների հարցին:

Այսպես, պատասխանելով վերոնշյալ հարցին, ՀՀ ԱԳ նախարարն ասաց. ՛՛Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ:

Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները՛՛:

Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն բաց է աշխատում և թափանցիկ: ՛՛Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: