երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժություններին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի Բալիկչի քաղաքի մոտ մեկնարկած՝ ՀԱՊԿ անդամ պետությունների «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։ Այս մասին տեղեկանում ենք Ղրղզստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Ղրղզստանի ՊՆ հաղորդագրության մեջ Հայաստանի Հանրապետությունը չի նշվում։

ՀԱՊԿ անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ:

  • Կիսվել: