Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, բայց այստեղ կան նրբություններ․ Օվերչուկ
Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հետ ինչ-որ հարցեր համաձայնեցնելու վերաբերյալ «Վեստի»-ի հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հորդորել է զինվել համբերությամբ
Նա նշել է, որ Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։
«Հայաստանը միշտ դիրքորոշում ունի, մենք դա տեսնում ենք, որ նրանք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան նրբություններ»,-ասել է Օվերչուկը։


