երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում ժողովուրդն է որոշում, թե ով է վարչապետը, և պետք է շարունակի այդպես լինել. Փաշինյան

Հայաստանում ժողովուրդն է որոշում, թե ով է վարչապետը, և պետք է շարունակի այդպես լինել. Փաշինյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին՝ ասաց, որ նրա ստորագրած փաստաթուղթը մի քանի դրվագով խախտում է միջազգային իրավունքը, այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ չի մտել, բայց գործադիր իշխանության մարմինների անմիջական ղեկավարությամբ իրագործվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ փաստաթղթի ստորագրման հանգամանքների հետ կապված մանրամասն պարզաբանումներ տվել է և դրանց որևէ նոր բան չունի ավելացնելու: Փաշինյանը շեշտեց՝ Սիմոնյանի խոսքում որոշակի հակասություն կար, քանի որ մի կողմից ասում է, թե դա իրավական փաստաթուղթ չէ, մյուս կողմից, որ իրավական է:

«Կարծում եմ՝ ոչ մի խոչընդոտ չկա, որ Ձեր ասած հանգամանքները իրավական վերլուծության ենթարկվեն, և արվեն նաև իրավական հետևություններ՝ Ձեր նշած բոլոր հարցերի վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել՝ մեր մեծագույն խնդիրն այն է, որ բոլոր այս գործընթացներում, անկախ ամեն ինչից, ՀՀ ժողովուրդը որևէ կերպ և որևէ պատճառով չկորցնի Հայաստանում իշխանություն ձևավորելու, ազատ կամարտահայտման իր իրավունքը»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: