շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն էլ լինելու․ իշխանական պատգամավոր

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն էլ լինելու․ իշխանական պատգամավոր

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն էլ լինելու: Այս մասին խորհրդարանական լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ընդդիմության մեկնաբանությունները կալանավորումների, ձերբակալությունների վերաբերյալ նույնական են:

«Կամ դրանք որակվում են քաղաքական հետապնդումներ, կամ էլ պարզվում է, որ կալանավորվածը կամ ձերբակալվածն ինչ-որ առողջական խնդիրներ ունի ու այդ հիմքով են որոշակի բողոքներ ներկայացնում ու փորձում խափանման միջոցները փոխել», - ասաց նա:

Ըստ պատգամավորի` այսօրվա ընդդիմության իշխանության օրոք է Հայաստանում եղել քաղբանտարկյալներ, ինչն արձանագրվել է միջազգային ատյաններում:

Հիշեցնենք`Ազգային ժողովում երեկ ՄԻՊ-ի ընտրության հարցի ժամանակ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ընդդիմությունը, սակայն, սեփական օրինակներով ապացույցներ էր ներկայացրել ու պնդել, որ իրենց թիմակիցները քաղբանտարկյալ են:

  • Կիսվել: