ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան

Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան

Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում, որովհետև մեծ հավանականությամբ նման դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, որոնք ամուր սոցիալական թիկունք չունեն: Բա որ այդ իրավիճակում պետությունը թիկունք չկանգնի այդ երեխաներին, ո՞վ է թիկունք կանգնելու: Այդտեղ մեծ պրոբլեմ եմ տեսնում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրա քաղաքական պատասխանատուն ե՞ս եմ: Երբ ուզում ենք քաղաքական այդ պատասխանատվությունը կրել, ասում են՝ բա անկախությո՞ւնը, այսինքն՝ դատարանի անկախությունը դրա համա՞ր է, թալանչու օգտին և ընդդեմ բռնաբարված երեխաների՞ է: Ո՞նց կարող է նման բան լինել»,- ասաց նա՝ նկատելով, որ որպես վարչապետ՝ մաքսիմալ կոռեկտ է, որպեսզի չմտնի այն տեղերը, որտեղ պետք է չմտնի:

«Խնդրել եմ դատախազին, որ վերջին 10-15 տարում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին ինչքան կարճված գործեր կան, ասել եմ՝ հանեք, անձամբ գործերը նայեք, որովհետև գնում եմ գյուղեր, մարդիկ բաներ են պատմում, գետինն եմ մտնում:

Ո՞նց կարող է նման բան լինել ընդհանրապես, ընդ որում՝ դեպքեր, որոնց մասին ամբողջ գյուղը գիտի, բնակավայրերը գիտեն»,- ասաց նա:

  • Կիսվել: