հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Կասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլագրո գրուպ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փողոց, շենք 8-8/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝

- սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, - սննդի կառույցի առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հավանականությունը։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

  • Կիսվել: