կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է տեղահանված արցախցիների ներկայացուցիչների հետ

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է տեղահանված արցախցիների ներկայացուցիչների հետ

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած ներկայացուցչական խումբն ապրիլի 21-ին ընդունել է Ադրբեջանի վերահսկողության ներքո մնացած արցախյան բնակավայրերից տեղահանվածների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Այս մասին տեղեկացնում են «Վերադարձ դեպի Քարվաճառ» հասարակական կազմակերպությունից:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Արցախի տարածքից տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը, ՄԱԿ-ի կառույցների իրավասության շրջանակներում՝ առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին, տեղահանվածների սոցիալական, մշակութային, առողջապահական և այլ աջակցման ծրագրերի իրականացմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային հուշարձանների վտանգվածությունը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: