կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է. Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է. Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը։ 

«Անցյալ տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո մենք անմիջապես խումբ ենք ուղարկել, հարցում ենք ստացել Հայաստանից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից՝ փորձագետների հատուկ առաքելությամբ և ծրագիր ենք բերել. ՀԱՊԿ-ը տեղակայել Հայաստանի այն հատվածում, ինչ Ադրբեջանի հետ։ Այն վաղուց պատրաստ էր, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ»,- ընդգծել է նա։

Նրա փոխանցմամբ՝ Երևանում խորհրդաժողովում հայկական կողմը հրաժարվեց ընդունել այն․ «Երևանն ասաց, որ որոշում կպահանջվի միայն այն դեպքում, եթե այդ փաստաթղթում դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան ոչ բոլորն էին պատրաստ, քանի որ ղարաբաղյան խնդիրը տասնամյակների պատմություն ունի, նախկինում Հայաստանն էր երկար ժամանակ օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները։ Հետո ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում։ Այո, Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- հայտարարել է Լավրովը։ 


  • Կիսվել: