Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը անցկացրել է իր 2,000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն (EUMA) այսօր՝ ապրիլի 10-ին անցկացրել է իր 2,000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական միության առաքելության թվիթերյան էջից:
«Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։
Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։