կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանն ընգրկվել է Ռումինիայի բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում

Հայաստանն ընգրկվել է Ռումինիայի բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում

Ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանն ընգրկվել է Ռումինիայի բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում: Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից 

«Տեղեկացնում ենք, որ ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանն ընգրկվել է Ռումինիայի բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում:

Ինչպես հայտնի է, Ռումինիայի հանրային առողջության վարչությունը երկշաբաթյա հաճախականությամբ թարմացնում է երկրների ցանկը (Դեղին ցանկ), որտեղից ժամանող անձինք պարտավոր են անցնել կարանտին կամ ինքնամեկուսանալ 14 օրով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: