շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են արագացնել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը.Չավուշօղլու

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են արագացնել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը.Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան բարձր է գնահատում Հայաստանին ցուցաբերվող օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

Նա հավելել է, որ Միրզոյանի հետ պայմանավորվել է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Թուրքիայի արտգործնախարարը Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է ակնկալում, իսկ դա բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: