հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկա պայմաններում Թուրքիան չի կարող աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտին, և ​​Անկարան պատրաստ կլինի կրկին քննարկել այդ հարցը, եթե Ստոկհոլմը կատարի իր պարտավորությունները:

Մևլութ Չավուշօղլուն այս մասին ասել է հունվարի 31-ին Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ստեղծման գաղափարն ի սկզբանե հիմնված էր ռազմաքաղաքական բլոկի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովման խնդրի վրա։

«Ուստի բոլոր թեկնածու երկրները, այդ թվում՝ Շվեդիան և Ֆինլանդիան, պետք է հաշվի առնեն Անկարայի դիրքորոշումը անվտանգության ոլորտում»,- ընդգծել է Չավուշօղլուն։

«Մենք տեղյակ ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգության առաջնահերթություններին, և նույն մոտեցումն ենք ակնկալում սկանդինավյան երկու երկրներից»,- ընդգծել է Չավուշօղլուն։

  • Կիսվել: