շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անկարայում մեկնարկել է Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը (լուսանկարներ)

Անկարայում մեկնարկել է Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը (լուսանկարներ)

Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը:

Ինչպես Անկարայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով:

Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:

 

photo1676449293 (1).JPG (264 KB)

photo1676449303.JPG (333 KB)

  • Կիսվել: