շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանն ու Իրաքը քննարկել են հայ֊իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու հարցը

Հայաստանն ու Իրաքը քննարկել են հայ֊իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու հարցը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնելու հարցը, որի հիմնական առաջադրանքը կլինի երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի ակտիվացումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

«Հայաստանի և Իրաքի տնտեսության կառուցվածքները շատ մոտ են, ինչն ազդակ է համագործակցության և համատեղ աշխատանքի համար»,- նկատեց Իրաքի նախագահը։

Նա ընդգծեց Հայաստանի և Իրաքի հարաբերությունների բարեկամական բնույթը՝ նշելով, որ դա ամուր հիմք է փոխըմբռնման և փոխգործակցության զարգացման համար։

«Ես ընդգծել եմ երկու երկրների բարեկամական հարաբերությունները և սերտ կապերը՝ տարբեր ոլորտներում։ Այս գործոնները մղում են համատեղ աշխատանքի, որն ամուր հիմք կլինի փոխըմբռնման և հարաբերությունների զարգացման համար, ինչն էլ իր հերթին կծառայի երկու ժողովուրդների շահերին և կամրապնդի բարեկամությունը»,- ֊ասաց Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

Իրաքի նախագահը նաև հույս հայտնեց, որ ՀՀ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքում Հայաստանի կողմից կվերացվի վիզային ռեժիմը իրաքցիների համար, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը։

  • Կիսվել: