հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ-ն առաջարկում է՝ սահմանի երկայնքով դեմիլիտարիզացված գոտի ստեղծվի, որ այնտեղ չլինեն Զինված ուժեր` ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ որևէ երկրի

ՀՀ-ն առաջարկում է՝ սահմանի երկայնքով դեմիլիտարիզացված գոտի ստեղծվի, որ այնտեղ չլինեն Զինված ուժեր` ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ որևէ երկրի

Հայաստանն առաջարկում է, որ սահմանի երկայնքով դեմիլիտարիզացված գոտի ստեղծվի, որ այնտեղ չլինեն Զինված ուժեր` ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ որևէ երկրի: Այս մասին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե այս հենքի վրա պատրաստ են գալ համաձայնության:

«Չեմ կարող ասել, որ հիմա ունենք վերջնական ինչ-որ բան, բայց մեր պատրաստակամությունը հայտնում ենք: Ինչու: Մենք ուզում ենք, որ հետագա ռազմական էսկալացիայի բոլոր պատրվակները, որ կարող են օգտագործվել, հանենք, չեզոքացնենք: Ասում են` գյուղեր, ասում ենք` լավ, մենք էլ ունենք գյուղեր, մենք պատրաստ ենք վերադարձնել, դուք պատրաստ եք, եթե այո` հենց հիմա փոխենք, էնպես չի, որ ամբողջ օրը երազում ենք, թե ինչ տանք: Բայց մյուս կողմից` մենք ՀՀ շահերը որևէ կերպ չենք նսեմացնում, հակառակը: Նույն Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը ադրբեջանցիների հսկողության տակ է, էդ գյուղի ժողովուրդը իր բարեկեցությունը զարգացնելու հնարավորություն չունի: Մենք պետք է շարունակենք այս ճանապարհով գնալ, որպեսզի որևէ լեգիտիմացնող առիթ չտանք Ադրբեջանին` ագրեսիվ քաղաքականություն վարելու համար, բայց սա անելիս լինենք անկեղծ, չստացվի, որ ամեն անգամ ուզում ենք միջազգային հանրությանը կամ դիմացինին մոլորության մեջ գցել: Լավ լուրն ինձ համար այն է, որ թե բանակցությունների սեղանի շուրջ, թե Երևանում` փակ սենյակում և հրապարակային, նույն բանն եմ խոսում, դա շատ կարևոր առավելություն է»,- ասաց նա:

  • Կիսվել: