հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանն ապրում է ամենադժվար ժամանակները` նման պահին հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել ինքն իրեն․ Զատուլին

Հայաստանն ապրում է ամենադժվար ժամանակները` նման պահին հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել ինքն իրեն․ Զատուլին

Խաղադրույքները, ինչպես երբեք, բարձր են՝ Հայաստանն ապրում է իր ժամանակակից պատմության ամենադժվար ժամանակները։ Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել ինքն իրեն։ Այս մասին Հայաստան կատարած այցի ամփոփ զեկույցում նշել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

"Անցյալ տարվանից ի վեր առաջին անգամ, պատերազմից հետո այցելել եմ Հայաստան։ Կարևոր էր ոչ միայն ավելի լիարժեք պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին, այլև զգալ այն հասարակ քաղաքացիների տրամադրությունը, որոնց հետ շփվում էի հանրապետության մայրաքաղաքի փողոցներում և հրապարակներում։

Երևանը, ինչպես միշտ, գեղեցիկ է, իսկ հայ ժողովուրդը հյուրընկալ է։ Բայց մենք Ռուսաստանում պետք է հասկանանք, որ անցյալ տարվա ողբերգության հետևանքները թակում են յուրաքանչյուրի սիրտը, որ ժողովրդի և երկրի ճակատագրի համար անհանգստությունը համատարած է։ Խաղադրույքները, ինչպես երբեք, բարձր են՝ Հայաստանն ապրում է իր ժամանակակից պատմության ամենադժվար ժամանակները։ Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել ինքն իրեն։ Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն ու կառավարությունը, Պետական դումայի պատգամավորները, մեր զինվորականներն ու դիվանագետները լավ են հասկանում դա",- հավելել է Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինն օգոստոսի 4-ին հանդիպել է ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, "Հայաստան" դաշինքի առաջնորդ, հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղից իր ընկերների ՝ մասնավորապես ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, ստուգել ԱՊՀ երկրների ինստիտուտի գործող հայկական մասնաճյուղը։

Պետական Դումայի պատգամավորն օգոստոսի 5-ին եղել է ՀՀ Ազգային ժողովում, որտեղ շահագրգիռ զրույց է ունեցել "Հայաստան" դաշինքի պատգամավորների, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ) եւ Վահե Հակոբյանի ("Վերածնվող Հայաստան") հետ:

Կոնստանտին Զատուլինը հանդիպել և տևական զրույց է ունեցել ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ում հաջողություն է մաղթել նրա նոր կարգավիճակում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: