երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց չկա. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց չկա. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց չկա։ Այդ մասին Риа Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«Առաջնորդվում ենք հայկական կողմի պաշտոնական հայտարարություններով․ ռուսական կողմից էլ նման ազդանշաններ չկան»,- մանրամասնել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանից ահազանգեր չե՞ն ստացվել Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ 

Դեսպանը ընդգծել է․ «Ռուսական կողմը հստակ դիրքորոշում ունի, որ հայ-ռուսական հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին ու թյուրըմբռնումներին, արտաքին խաղացողների փորձերին, պահպանում են դաշնակցային, ռազմավարական իրենց բնույթը»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: