կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի ու Իրաքի նախագահները քննարկել են պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի ու Իրաքի նախագահները քննարկել են պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղդադում Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Անդրադարձ ենք կատարել պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության խորացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի նախագահը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ  Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։

  • Կիսվել: