ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի տարածքում Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգնումը կարժենա 226 մլն դոլար

Հայաստանի տարածքում Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգնումը կարժենա 226 մլն դոլար

Հայաստանի տարածքում Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգնումը կարժենա 226 մլն դոլար։ Այդ մասին SputnikArmenia-ին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ 221 մլն դոլարը կծախսվի Մեղրի տարածաշրջանում երկաթգծի շինարարական աշխատանքների վրա (45 կմ), ևս 5 մլն դոլար կպահանջվի Երասխի տարածքում գտնվող հատվածը վերականգնելու համար (մոտ 1 կմ): 

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը 2-3 տարում վերականգնելու որոշումը կայացվել է նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։ Այնուհետև Հայաստանի վարչապետը հաստատել է ուղու հայկական հատվածի կառուցման համաձայնությունը Բրյուսելում Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։

նկար

  • Կիսվել: